ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Նոր կորոնավիրուսային համավարակի տարածումն ու դրա դեմ պայքարի արդյունքները ցույց տվեցին, որ Հայաստանի Հանրապետությունը չափազանց խոցելի է նմանօրինակ մարտահրավերներին համարժեք արձագանքելու առումով։


«Հայրենիք» զարգացման հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ ՀՀ առողջապահական անվտանգության ռազմավարության նոր հայեցակարգի մշակման ուղղությամբ։


Համագործակցության ենք հրավիրում առողջապահության կազմակերպման և ոլորտային քաղաքականության մշակման հարցերով մասնագիտացված կառույցների, ՀԿ-ների և փորձագիտական հանրության ներկայացուցիչներին։ Ցանկացողները կարող են մինչև ս/թ սեպտեմբերի 5-ը, ժամը 18։00 հիմնադրամ ներկայացնել դրամաշնորհային հայտերը ։ Հարցերի և պարզաբանումների համար խնդրում ենք կապ հաստատել՝ հաղորդագրություն թողնելով հիմնադրամի ֆեյսբուքյան էջին, info@hayrenik.fund հասցեին, կամ զանգահարել 091415001 հեռախոսահամարին։


👇Հայտերի լրացման ձևաթուղթը ներբեռնել այստեղից👇


դրամաշնորհային մրցույթի ձևաթուղթ
.docx
Download DOCX • 48KB