«Հայրենիք» զարգացման հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում...

«Հայրենիք» զարգացման հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում «Ընտանեկան խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ն իրականացրեց «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հեռավար ուսուցում» մանկավարժների և ծնողների վերապատրաստման ծրագիրը։


Հեռավար ուսուցման դասընթացներին, ընդհանուր առմամբ, մասնակցեցին 100-ից ավելի ծնողներ և մանկավարժներ, մասնագետների կողմից պատրաստվեցին ԿԱՊԿՈՒ երեխաների հետ աշխատելու թեմատիկ տեսահոլովակներ։


Վստահ ենք, որ «Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցության շնորհիվ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող հարյուրավոր մանուկներ կկարողան ավելի դյուրին յուրացնել մեզ շրջապատող զարամանահրաշ աշխարհի վառ գույները։


Առողջություն և անհոգ մանկություն մեր փոքրիկներին։