Միջազգային փորձագիտական ֆորում«ԵԱՏՄ երկրներում COVID-19 ի հետևանքների հաղթահարման ուղիները» թեմայով

«Հայրենիք» զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել «Պետական ​​և հանրային ​​կառավարման մարմինների գործունեության արդյունավետությունը կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում» թեմայով միջազգային առցանց քննարկում, որին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր հինգ պետությունների փորձագետները։ Քննարկման թեմաներն էին՝ COVID-19- ի հետևանքների հաղթահարմանպետական ջանքերի​​ արդյունավետությունը ԵԱՏՄ երկրներում, կորոնավիրուսի դեմ պայքարի տարածաշրջանային պրակտիկաները և կառավարման ոլորտի վերափոխման հիմնախնդիրները համավարակի ավարտից հետո: