«Մեր երեխաները պետք է ապրեն անվտանգ հայրենիքում»․ Արթուր Վանեցյան


Եռագույն շապիկներ, քաղցրավենիք, երգ ու խաղ, սիրելի մուլտհերոսներ․ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ «Հայրենիք» զարգացման հիմնադրամն անակնկալ էր պատրաստել օրվա հերոսների համար։


Փոքրիկներին անձամբ շնորհավորելու էր եկել նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը։ «Մեր երեխաները պետք է ապրեն անվտանգ հայրենիքում, և մենք պետք է լինենք այդ անվտանգության երաշխավորը»,-նշեց Արթուր Վանեցյանը՝ վստահություն հայտնելով, որ հայրենասեր և ազնիվ մարդիկ կարող են ու պատրաստ են վերցնել այդ պատասխանատվությունը։