«Հայրենիք» Զ. Հ. «Կոնսիլիում» ՀԿ-ն և Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան իրականացրել են

«Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ «Կոնսիլիում» ՀԿ-ն և Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան իրականացրել են բժշկական դիմակների պատրաստման, մանրէազերծման և փաթեթավորման աշխատանքներ: Նոր կորոնովիրուսի տարածման կանխարգելման նպատակով դիմակների մեծ խմբաքանակը տրամադրվել է Հանրապետության մի քանի մարզերի բնակիչներին: