«Հայրենիք» զարգացման հիմնադրամն «Օգնիր եղբորդ-Լիբանան» նախաձեռնության խոշոր նվիրատուներից է

«Հայրենիք» զարգացման հիմնադրամը միացել է «Երկիր» հիմնադրամի՝ «Օգնիր եղբորդ-Լիբանան» նախաձեռնությանը՝ կատարելով 4 միլիոն 800 հազար դրամի նվիրատվություն։

Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո իրավիճակը Լիբանանում շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ «Ստեղծված իրավիճակում համազգային համախմբումն անհրաժեշտ է։ Յուրաքանչյուրիս պարտքն է սատարել Լիբանանում ապրող մեր հայրենակիցներին՝ դիմագրավելու Լիբանանը պատուհասած ճգնաժամը»․ նշված է «Երկիր» հիմնադրամի հայտարարության մեջ։

ՀՅԴ Հայաստանի Գերագուն մարմնի և «Երկիր» հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքի արդյունքում 1000 ընտանիքի համար նախատեսված մեկ ինքնաթիռ սննդամթերքը կտեղափոխվի Լիբանան։

«Օգնիր եղբորդ-Լիբանան» ծրագիրը մեկնարկել է օգոստոսի 20-ին։