«Հայրենիք» զարգացման հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել են դրամաշնորհային հայտերը

«Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։ Ի թիվս աշխատանքային մի շարք հարցերի հոգաբարձուների խորհուրդը քննարկել է ս․թ ապրիլի 23-ից 30-ը հայտարարված դրամաշնորհային մրցույթի հայտերը։ Դրամաշնորհային առաջին ծրագրիրն ընդգրկում է երեք ուղղություն՝ հեռավար դասընթացներ, հետաքննական լրագրություն և մարդու իրավունքների պաշտպանությունը արտակարգ դրության (ֆորս մաժորի) պայմաններում։ Ստացված շուրջ 70 հայտերից հոգաբարձուների խորհուրդն առաջին փուլով հավանության է արժանացրել 15 հայտ։ Դրամաշնորհային մրցույթի հաղթողները հայտնի կդառնան հայտերի երկրորդ փուլի քննարկումից հետո։