«Հայրենիք» զարգացման հիմնադրամի կամավորները ՀՀ մարզերում շուրջ 20 000 բժշկական դիմակներ են բաժանել


«Հայրենիք» զարգացման հիմնադրամը նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համատեքստում հանդես է եկել հերթական նախաձեռնությամբ։ «Հայրենիք» զարգացման հիմնադրամի կամավորների և գործընկեր կազմակերպությունների ջանքերով հերթական անգամ ՀՀ տարբեր մարզերի շուրջ 20 000 բնակիչներ անվճար ստացել են տեղական արտադրության պաշտպանիչ դիմակներ։ Հատկապես մեր մարզերի ազգաբնակչության շրջանում ակցիան մեծ արձագանք է գտել։ Դիմակների պարտադիր կրման պահանջին զուգահեռ «Հայրենիք» զարգացման հիմնադրամը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իր բաժինն է ստանձնում` խրախուսելով տեղական արտադրողներին, ինչպես նաև հանրային իրազեկման և բարեգործական նախաձեռնություններով համավարակի դեմ պայքարում մեր համաքաղաքացիներին մենակ չթողնելով։