«Հայրենիք» զարգացման հիմնադրամի առաջին ծրագրերից մեկը Արցախի Քաշաթաղի շրջանում էր։ Ամիսներ առաջ...


«Հայրենիք» զարգացման հիմնադրամի առաջին ծրագրերից մեկը Արցախի Քաշաթաղի շրջանում էր։ Ամիսներ առաջ Բերձորի և հարակից համայնքների դպրոցահասակ երեխաներին հեռավար ուսուցման նպատակով տրամադրվեցին ինտերնետ հասանելիությամբ հեռախոսներ։ Այսօր արդեն հիմնադրամի մեկ այլ ծրագրի շրջանակներում արցախցի երեխաները մասնակցում են անգլերեն լեզվի ուսուցման հեռավար դասընթացներին։ Ընդ որում, արհեստավարժ մասնագետի հետ զուգահեռ Բերձորի երեխաների հետ աշխատում են նաև Վանաձորի պետական համալսարանի ուսանողները՝ տալով և ձեռք բերելով պրակտիկ փորձ և հմտություններ։


Շնորհակալ ենք մեր գործընկեր մանկավարժներին և երեխաներին, ովքեր ամեն առիթ օգտագործում են ավելի կրթված սերունդ դաստիարակելու, էլ ավելի շատ գիտելիք ունենալու համար։