Հայտնի են «Հայրենիք» զարգացման հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի առաջին շահառուները

«Հայրենիք» զարգացման հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի մեկնարկը տրվեց Լոռու մարզային գրասենյակում։ Շահառուների հետ հանդիպման ընթացքում Հիմնադրամի տնօրեն Խաչիկ Գալստյանը, շնորհավորելով հաղթողներին՝ կարևորեց մարզերում քաղաքացիական հասարակության կայացման և զարգացման, ինտելեկտուալ և ստեղծագործական ներուժի բացահայտմանն ուղղված ծրագրերի իրականացումը։

«Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ ՀՀ Լոռու մարզում կիրականացվեն 4 դրամաշնորհային ծրագրեր, որոնք ընդգրկում են հետաքննական լրագրության, հեռավար եղանակով իրականացվող անգլերեն լեզվի դասավանդման մեթոդիկայի մշակման, օնլայն ինտելեկտի, COVID-19-ի պայմաններում ՀՀ տնտեսական իրավիճակի գնահատման և վերլուծության ուղղությունները։