ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Գիտելիքի օրվան ընդառաջ «Հայրենիք» զարգացման հիմնադրամի Կոտայքի մարզային գրասենյակը կազմակերպում է արագ շախմատի պատանիների և մեծահասակների մրցաշար։ Մրցաշարը կանցկացվի 2020թ․-ի օգոստոսի 31-ին Հրազդան քաղաքում, Հայրենիք զարգացման հիմնադրամի գրասենյակում (ք․ Հրազդան, Կենտրոն թաղամաս 25)։ Հաղթողները կպարգևատրվեն գավաթներով և խրախուսական մրցանակներով։ Նախապես գրանցվելու համար ցանկացողները կարող են դիմել Հիմնադրամի Հրազդանի գրասենյակ, կամ զանգահարել 094450552, 077293335 հեռախոահամարներով։