Ինտելեկտուալ շարժումը Հայաստանում նոր թափ է ստանում«Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ ...

Ինտելեկտուալ շարժումը Հայաստանում նոր թափ է ստանում

«Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ Լոռու մարզում իրականացվում էր «օնլայն ինտելեկտ» ծրագիրը։ Երկու ամիս շարունակ մարզի տասնյակ երիտասարդներ իրենց ուժերն էին փորձում ինտելեկտուալ խաղերի ասպարեզում։ Գավաթի եզրափակիչ խաղի պատվավոր հյուրեր էին հիմնադրամի տնօրեն Խաչիկ Գալստյանն ու «Ինչ, որտեղ, երբ» հեռուստանախագծի հեղինակ-վարող Կարեն Քոչարյանը։ «Հայրենիքի» սահմանած գավաթը շահեց Վանաձորի «Գրին» թիմը, որն էլ «Ինչ, որտեղ, երբ» հեռուստանախագծին արտամրցույթային կարգով մասնակցության հրավեր ստացավ։ «Հայրենիք» զարգացման հիմնադրամը հանդիսանում է մեր հազարավոր հայրենակիցների կողմից սիրված ամենաինտելեկտուալ խաղի հովանավորը։