Դասընթաց, տեսակապ արտասահմանցի փորձագետների հետ և թեյախմություն՝«Հայրենիք»-ի հարկի տակ





«Հայրենիք» կուսակցության Լոռու մարզային գրասենյակի երիտասարդ այցելուներնայսուհետև ավելի լավ կպատկերացնեն, թե ինչպես է հնարավոր հասնել մարքեթինգայինհաջողության սոցցանցերի միջոցով։ «Մարքեթինգ սոցցանցերի միջոցով» կարճ դասընթացըվարել է բիզնես ոլորտի մասնագետ Աննա Դավթյանը։ Իսկ տնտեսագետ ԱստղիկՀովհաննիսյանը ներկայացրել է «Հայաստանի բրենդավորումը Արևելյան Ասիայում»։

Մարքեթինգային ոլորտի մասնագետները դասընթացի ավելի քան 3 տասնյակմասնակիցներին ներկայացրել են նաև հայկական բրենդների առանձնահատկությունները, թե ինչպիսի մատուցմամբ դրանք կարող են գրավիչ լինել Արևելյան Ասիայում։

Սեմինարի ընթացքում տեսակապ է հաստատվել նաև ճապոնիայում բիզնես ոլորտի փորձագետ Լյուբեկա Ռոնալդի և Տակ Նիշիմուռայի հետ։ Ինտերակտիվ քննարկմանընթացքում երիտասարդները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել թե՛դասընթացավարներին և թե՛ արտասահմանցի փորձագետներին։

Դասընթացի ավարտին երիտասարդները թեյել ու զրուցել են միմյանց հետ, ստացելճապոնական քաղաքակրթության վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերիպատասխանները։