Օգտագործման պայմաններ

Ներածություն

Այստեղ կարող եք ծանոթանալ «Հայրենիք» զարգացման հիմնադրամի կայքի Օգտագործման պայմաններին։ Այցելելով մեր՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված «Հայրենիք» զարգացման հիմնադրամի (այսուհետ՝ ՀԶՀ, Մենք) կայք (hayrenik.foundation) և օգտվելով մեր կայքում (այսուհետ՝ Կայք) հրապարակված տեղեկատվությունից և նվիրաբերության համակարգից՝ Դուք ձեր համաձայնությունն եք տալիս ստորև շարադրված պայմաններին, ինչպես նաև մեր Գաղտնիության քաղաքականությանը:

Գրանցում

Նվիրաբերման համակարգը օգտագործելու համար Դուք պետք է նախ գրանցվեք և ստեղծեք հաշիվ («Հաշիվ»):
Դուք հավաստում եք, որ կայքում գրանցվելիս, նվիրաբերություն կատարելիս կամ մեզ հետ կապի ընթացքում տրամադրված տվյալները ճշգրիտ են և ամբողջական, ինչպես նաև կթարմացվեն՝ արտացոլելու համար բոլոր անհրաժեշտ փոփոխությունները:
Դուք ընդունում և համաձայնում եք, որ Դուք եք բացառապես պատասխանատու ձեր Հաշվի, ինչպես նաև ձեր Հաշվի գաղտնաբառի անվտանգությունն ու գաղտնիությունը պահպանելու և Ձեր Հաշվի հետ կապված Կայքում բոլոր գործողությունների համար՝ լինի դա Ձեր գիտությամբ կամ առանց: Դուք համաձայնում եք անհապաղ զեկուցել մեզ ձեր Հաշվի ցանկացած չարտոնված օգտագործաման կամ անվտանգության որևէ այլ խախտման մասին:
Եթե Դուք գրանցվում եք Կայքում կամ օգտագործում եք Կայքը մեկ այլ կողմի կամ կազմակերպության անունից, Դուք հավաստում եք, որ Դուք լիազորված եք գործել այդ կողմի կամ կազմակերպության անունից՝ Կայքն օգտագործելիս։

Նվիրատվություն

Դուք համաձայնում եք, որ նվիրաբերության կատարման պահից նվիրաբերած գումարներն անցնում են ՀԶՀ-ի տնօրինության տակ։ Այն դեպքում, երբ նախագիծը ամբողջությամբ ֆինանսավորվել է կամ երբ ՀԶՀ-ն նվիրատվություն է ստանում առանց կոնկրետ նախագծի կամ կատեգորիայի հղումի, նվիրաբերված միջոցները կհատկացվեն ՀԶՀ-ի ընդհանուր բյուջեին։
Նվիրատվություն անելիս կարող եք ընտրել կրկնվող նվիրատվության ձևը: Պարբերաբար նվիրատվություն կատարելու համար ձեր համաձայնությունը տրամադրելու դեպքում Ձեզանից ամեն ամիս ավտոմատ կգանձվի գումար՝ մինչև չեղարկումը: Դուք կարող եք չեղարկել Ձեր կրկնվող նվիրատվությունը մինչև հաջորդ նվիրատվության ամսաթիվը `հետագա վճարներից խուսափելու համար: Եթե ցանկանում եք չեղարկել Ձեր կողմից կատարվող կրկնվող նվիրատվությունը, կարող եք կապվել մեզ հետ info@hayrenik.fund էլ.հասցեի միջոցով։
ՀԶՀ կայքի միջոցով, որպես նվիրատվություն կամ նվիրաբերություն, դրամական փոխանցումներ կատարելու ընթացքում առաջացած խնդիրների դեպքում անհրաժեշտ է ուղարկել գրավոր նամակ՝ info@hayrenik.fund էլ. հասցեին՝ նկարագրելով խնդրի էությունը և նշելով Ձեր կոնտակտային տվյալները, խնդիրը առաջանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում: Նամակը ստանալու պահից՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում Հիմնադրամի մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ:

Անձնական տվյալների հավաքում և օգտագործում

Կայքի որոշ հատվածներ պահանջում են որոշակի անձնական տվյալների հավաքում և օգտագործում: ՀԶՀ- ն հավաքում, օգտագործում և փոխանցում է ձեր անձնական տվյալները՝ մեր Գաղտնիության քաղաքականության մեջ նշված պայմանների համաձայն, որը մաս է կազմում սույն Պայմաններին: Մեր Գաղտնիության քաղաքականությունը բացատրում է, թե ինչպես ենք մենք հավաքում և օգտագործում ձեր տվյալները:

Երրորդ կողմի հղումներ

Կայքում կարող են առաջարկվել որոշ երրորդ կողմի ծառայությունների կամ կարող են տեղադրված լինել որոշ հղումներ դեպի այլ կայքեր և Ձեր կողմից դրանց օգտագործումը ենթակա է այդ կողմերի համապատասխան օգտագործման և գաղտնիության պայմաններին։ Դրանք ՀԶՀ-ի վերահսկողության տակ չեն և մենք պատասխանատու չենք այդ կայքերի համար։

Ընդհանուր դրույթներ

Մենք կարող ենք ձեզ ծանուցումներ տրամադրել ձեր Հաշվի համար գրանցված էլ.փոստի միջոցով:
ՀԶՀ-ն կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել Կայքի Օգտագործման պայմաններում և Գաղտնիության քաղաքականությունում՝ արտացոլելու համար փոփոխությունները։ Նման փոփոխությունների դեպքում՝ ՀԶՀ-ն կտեղադրի փոփոխված Պայմանները hayrenik.foundation կայքում։
Այս Օգտագործման պայմանների վերաբերյալ հարցերի դեպքում՝ կարող եք կապվել մեզ հետ info@hayrenik.fund էլեկտրոնային հասցեով։


Վերջին թարմացումը՝ ապրիլ 22, 2020