Իրավական Հայրենիք

Մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը, մարզերում քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստող ծրագրերի իրականացումը իրական ժողովրդավարական ու իրավական պետության լիարժեք գործառնության կարևոր գրավականներից են։ «ՀԱՅՐԵՆԻՔ» զարգացման հիմնադրամը նախատեսում է իրականացնել խոսքի և մամուլի ազատության, իրավապաշտպան գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների և անհատների աջակցության լայնածավալ ծրագրեր։