Գիտություն/Մշակույթ

Մեր հայրենիքում գիտության և կրթության մարդիկ ըստ արժանվույն պետք է գնահատված լինեն, ունենան արարելու և ստեղծագործելու պատշաճ պայմաններ։ «Հայրենիք» զարգացման հիմնադրամի գործունեության ռազմավարական ուղղություններից է մեր մեծերի ինտելեկտուալ ժառանգության պահպանումն ու գալիք սերունդներին փոխանցումը, ազգային արժեքների ու մեր հոգևոր-մշակութային ժառանգության քարոզչությունն ու դրանց նորովի ներկայացումը աշխարհին։