Գաղտնիության քաղաքականություն

Ներածություն

Սույն «Գաղտնիության քաղաքականությունը» կարգավորում է մեր («Հայրենիք» զարգացման հիմնադրամի՝ այսուհետ՝ ՀԶՀ, Մենք)  hayrenik.foundation կայքի կողմից Ձեր անձնական տեղեկությունների օգտագործումը, այն նկարագրում է, թե մենք ինչ տեղեկություններ ենք օգտագործում և պահում Ձեր մասին և օգնում է Ձեզ հասկանալ ձեր իրավունքները՝ կայքն օգտագործելու առնչությամբ:
Ձեր անձնական տվյալները հավաքագրվում և մշակվում են Հայաստանի Հանրապետության օրենքների և միջազգային ընդունված պրակտիկաների համաձայն։

Տվյալների գաղտնիություն

Մեզ տրամադրած Ձեր տեղեկությունները համարվում են գաղտնի և կարող են տրամադրվել միայն «Հայրենիք» զարգացման հիմնադրամի գործընկերությանը, եթե այլ բան նախատեսված չէ։
Դուք համաձայնում եք, որ Ձեր անունը նվիրատվության առնչությամբ կարող է տեղադրվել և հրապարակվել մեր կայքում՝ որպես դոնոր, եթե չեք նշել, որ ցանկանում եք մնալ անանուն։

Անձնական տվյալների հավաքագրում

Երբ Դուք օգտվում եք մեր կայքից, մենք կարող ենք հավաքագրել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները՝

ա) Ձեր կողմից տրամադրված անձնական տեղեկություններ՝ էլ. փոստի հասցե, անուն, ազգանուն, հեռախոսահամար
բ) Կայքի միջոցով Ձեր կատարած նվիրատվությունների պատմությունը, նախագծերը և ոլորտները, որոնցում Դուք գնվիրատվություն եք կատարել կայքի միջոցով,
դ) Կայքի օգտագործման Ձեր սեսիաները, ինչպես օրինակ՝ IP հասցեները, աշխարհագրական վայրը, կայքէջերը, որոնք Դուք այցելել եք նախքան մեր կայք մուտք գործելը։
ե) Մեզ հետ ունեցած նամակագրությունը, (էլեկտրոնային նամակները), եթե այդպիսիք լինեն:

Մենք չենք պահում Ձեր վճարային քարտի որևէ տվյալ մեր սերվերների վրա: Մենք օգտագործում ենք SSL կոդավորում ՝ տվյալների փոխանցումը (ինչպես, օրինակ, ձեր վճարման տեղեկությունները և գեոլոկացիան) պաշտպանելու համար։ Մենք նաև առաջարկում ենք HTTPS անվտանգ հասանելություն մեր կայքին։

Քուքիներ

Կայքն օգտագործում է քուքիներ, որոնք Ձեր համակարգչի հարդ դրայվում պահվող փոքր ֆայլեր են, որոնք օգտագործվում են Կայքն այցելելու Ձեր պատմության հետ կապված որոշակի տեղեկություններ հավաքագրելու համար։ Դա սովորաբար իրականացվում է անանուն տեղեկությունների հիման վրա։ Դուք կարող եք հրաժարվել քուքիներից, սակայն այդ դեպքում, Կայքի ֆունկցիոնալության մի մասը կարող է այլևս Ձեզ հասանելի չլինել։
Կայքն օգտագործում է Google Analytics և Google Maps ծառայությունները, որոնք տրամադրվում են Google ընկերության կողմից։ Այս ծառայություններն իրենք իրենց հերթին հավաքում են տեղեկություններ Ձեր կողմից կայքի օգտագործման ընթացքում և դրանք պահպանում ԱՄՆ-ում գտնվող սերվերների վրա։
Քուքիների մասին ավելի շատ տեղեկություններ և մանրամասներ ստանալու համար, խնդրում ենք նայել Քուքիների քաղաքականությունը։

Անձնական տվյալները հավաքագրելու նպատակները

Մենք հավաքագրում ենք Ձեր անձնական տեղեկությունները մեր կայքի աշխատանքը հնարավոր դարձնելու և Ձեր կողմից մեր կայքի օգտագործումը հարմարավետ և ապահով դարձնելու նպատակով: Սույնով Դուք համաձայնում եք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տվյալները բացառապես հետևյալ նպատակներով՝
ա) Կայքի բնականոն շահագործում,
բ) Ձեր կողմից կատարված նվիրատվությունների ընդունում, դրանց հետ կապված համապատասխան տեղեկությունների տրամադրում,
գ) մեր կայքի աշխատանքի, ինչպես նաև մեր գործունեության որակի գնահատում և բարելավում,
դ) հեռախոսազանգի կամ էլ. փոստի միջոցով անհրաժեշտության դեպքում տեղեկությունների ճշտում կամ հաղորդում,
ե) նորությունների ուղարկում, եթե բաժանորդագրված եք մեր պարբերական նամակներին (Դուք կարող եք ցանկացած պահի հրաժարվել բաժանորդագրությունից՝ նամակի ստորին հատվածում տեղադրված հղման միջոցով):

Ձեր իրավունքները

Դուք կարող եք ցանկացած պահի դիմել՝ Ձեր անձնական տվյալները ոչնչացնելու, Ձեր անձնական տվյալները հավաքագրելը թույլ չտալու կամ Ձեր անձնական տվյալներում փոփոխություն կատարելու դիմումով։
Եթե ունեք որևէ բողոք ՀԶՀ-ի կողմից Ձեր անձնական տվյալների հավաքագրման և օգտագործման առնչությամբ, դուք կարող եք Ձեր բողոքը ներկայացնել՝ կապվելով մեզ info@hayrenik.fund հասցեով։

Փոփոխություններ

Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել այս Գաղտնիության քաղաքականությունում։ Մենք կտեղադրենք փոփոխված տարբերակը մեր կայքում։

Կապ

Այս Գաղտնիության քաղաքականության, ինչպես նաև Ձեր առնչությամբ մեր կողմից օգտագործվող անձնական տեղեկությունների հետ հարցերի դեպքում՝ կարող եք կապ հաստատել մեզ հետ info@hayrenik.fund հասցեով, +37460-642 525 , +37460-642 424 հեռախոսահամարով և Ձորափի 50/1  Երեւան, Հայաստան, հասցեով։

Վերջին թարմացումը՝ ապրիլի 22, 2020