Երիտասարդություն

Մեր հայրենիքի ապագան երիտասարդներն են։ Հայոց մեծ հայրենիքի այս փոքրիկ հատվածում ապրող և արարող երիտասարդներն են մեր ազգային մեծ իղձերի ու նպատակների կերտողները։ Հիմնադրամի ռազմավարական գերակայություններից են երիտասարդների շրջանում հայրենաճանաչողության, հայրենասիրության և հայրենատիրության արժեքների սերմանումն ու տարածումը, որակյալ և մրցունակ ուսուցողական և կրթական, բարձր տեխնոլոգիական ու կիրառական նշանակության ծրագրերի իրականացումը։ XXI դարի հայ երիտասարդը, նախևառաջ, պատմական հիշողությամբ, ազգային բարձր ինքնագիտակցությամբ ու քաղաքացիական հայրենասիրությամբ օժտված անհատն է։