Դրամաշնորհային մրցույթի հրավեր

ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ ստիպված են առօրյայի մեծ մասն անցկացնել ինքնամեկուսացման ռեժիմում։  Համոզված լինելով, որ յուրաքանչյուր ճգնաժամային իրավիճակ նոր հնարավորությունների պատուհան է, «Հայրենիք» զարգացման հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթներ հետևյալ ուղղություններով.

 

 


* Հեռավար դասընթացներ /նախապատվությունը կտրվի մասնագիտական որակավորման
բարձրացմանը կամ նոր մասնագիտական հմտությունների ձեռք բերմանն ուղղված
առաջարկներին

* Լրագրողական հետաքննական նյութեր /կարող են մասնակցել հետաքննական, վերլուծական
լրագրության փորձ ունեցող լրագրողներ, ինչպես նաև՝ լրագրության ֆակուլտետի
ավարտական կուրսերի ուսանողներ

*Մարդու իրավունքների պաշտպանությունը արտակարգ դրության (ֆորս մաժորի) պայմաններում եւ հետեւանքների վերացումը

Ցանկացողները կարող են մինչև ս/թ ապրիլի 30-ը լրացնել մրցույթային հրավերի ձևաթղթերը և առաջարկներն ուղարկել info@hayrenik.fund կամ press@hayrenik.fund էլ-հասցեներին։