ԱգրոՀայրենիք

Մեր հայրենիքի  տնտեսության գլխավոր ճյուղերից մեկը գյուղատնտեսությունն է: Հայաստանը համարվում
է ագրոկենսաբազմազանության կարևոր կենտրոն, որտեղ հողագործությունն ու այգեգործությունը
զարգացել են մի քանի հազարամյակ շարունակ։ Հայրենիք զարգացման հիմնադրամի ծրագրային
առաջնահերթություններից է աջակցել գյուղատնտեսական նոր մեթոդների, նոր տեխնոլոգիաների
ներգրավմամբ ու կիրառմամբ մեր հայրենիքի ագրոարդյունաբերության զարգացմանը: