Խաչիկ Սամվելի Գալստյան - Ծնվել է 1976թ․ նոյեմբերի 17-ին ՀԽՍՀ Կիրովական (այժմ Վանաձոր) քաղաքում։


 

Կրթություն

2000-2003թթ․ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտուրա, քաղաքական գիտությունների թեկնածու

1998-2000թթ․ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքագիտության բաժնի մագիստրատուրա, քաղաքագիտության մագիստրոս, կարմիր դիպլոմ

1993-1998թթ․ ԵՊՀ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետ, փիլիսոփայության բաժին, կարմիր դիպլոմ

1983-1993թթ․ Վանաձորի Դ․ Վարուժանի անվան թիվ 16 միջնակարգ դպրոց


 

Գիտական աստիճան եվ կոչում


 

2017թ․-ից Քաղաքական գիտությունների դոկտոր, «Քաղաքական երկխոսության հիմնախնդիրն արդի հասարակական-քաղաքական փոխակերպումների համատեքստում», ԻԳ․ 00․01․ «Քաղաքականության տեսություն»

2003թ․ Քաղաքական գիտությունների թեկնածու, «Քաղաքական բանակցությունները ՀՀ քաղաքական կյանքում (ՀՀ օրինակով)», ԻԳ․ 00․02․ «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ»

2007թ․ Քաղաքագիտության դոցենտ


 

Աշխատանքային կենսափորձ


 

2020թ․ մարտից «Հայրենիք» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն

2017 սեպտ․-նոյեմբեր Գ․ Վ․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն

2003թ․-ից ԵՊՀ Քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի դասախոս

2008-2018թթ․ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի խորհրդի գիտական քարտուղար


 

2009-2012թթ․ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահի մամուլի խոսնակ

2000-2008թթ․ Հայ-ռուսական սլավոնական համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետի դասախոս

2000-2002թթ․ Հայաստանի ազգային ագրարային համալսարան, քաղաքագիտության և փիլիսոփայության դասախոս

2002-2005թթ․ ՀՀ պեկական կառավարման ակադեմիա, դասախոս

2004թ․ Եվրոպական կրթական հիմնադրամ (ETF), ազգային փորձագետ


 

Մասնագիտական անդամակցություն


 

2004թ.ից «Հակամարտությունների և խաղաղության հետազոտման հայկական ասոցիացիա» ՀԿ, նախագահ

2016թ․ից Քաղաքական գիտության ռուսաստանյան ասոցիացիայի անդամ

2009-2013թթ․ ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ

2015թ․ից Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ

2017թ․ից Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) պատվավոր անդամ


 

Գիտական գործունեություն


 

Մենագրություն «Политическая диалогистика: в поисках новой парадигмы», LAMBERT Academic Publishing, 2014,

«Քաղաքական բանակցություններ․ տեսություն և պրակտիկա», Երևան, «Վան Արյան», 2007թ․

Ուսումնական ձեռնարկ «Հակամարտությունների ստեղծարար կերպափոխում», Երևան, ԵՊՀ, 2020թ.

«Բանակցային տեխնոլոգիաներ», Երևան, «Ոսկան Երևանցի», 2016թ.

«Հակամարտությունների փոխակերպում», Երևան, «Ոսկան Երևանցի», 2016թ. (համահեղինակ)

Հոդվածներ 60-ից ավելի գիտական հոդվածների և հրապարակումների հեղինակ:

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի մեկ որդի: