Ծնվել է 8-ը ապրիլի, 1975 թ., ք. Երևան, Հայաստան


 

Աշխատանքային գործունեություն

Մարտի-հոկտեմբեր 2018թ Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա):

Հունիս 2014 –2018 Նախարարի առաջին տեղակալ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն (նախկինում` ՀՀ էկոնոմիկայի նախարարություն)

Պատասխանատվության ոլորտներ` միջազգային հարաբերություններ, արտաքին տնտեսական քաղաքականություն, ԵՄ, ԱՀԿ հետ համագործակցություն, մտավոր սեփականության պաշտպանություն և այլն.

ԵՄ հետ շրջանակային համաձայնագրի առևտրի և առևտրային հարցերի մասի գլխավոր բանակցող, ԵՄ աջակցության ազգային կոորդինատոր, հայ-չեխական և հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի համանախագահ

2011 – 2014 ՀՀ էկոնոմիկայի նախարարի նախարարի տեղակալ

2005 – 2011 ԵՄ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ, ԵՄ-ում ՀՀ առաքելություն, Բրյուսել

2001 – 2005 Արտաքին տնտեսական քաղաքականության վարչության պետ, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

1999 – Զբոսաշրջության վարչության պետ, ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն

Արտահանման ենթակառուցվածքների վարչության պետ, ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն

1997 – 1999 Միջազգային համաձայնագրերի բաժնի պետ, Արտաքին տնտեսական քաղաքականության վարչություն, ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն

1996 – 1997 Գլխավոր Մասնագետ, Արտաքին առևտրի Վարչություն, ՀՀ առևտրի ծառայությունների և Զբոսաշրջության նախարարություն

Կրթություն

Երևանի Պետական Համալսարան, Արևելագիտության ֆակուլտետ

Կրթական ծրագրեր և վերապատրաստման դասընթացներ

Դիվանագիտական դասընթացներ (Թեհրան, Իրան)

Խորհրդատվական հմտություններ և գործարար կառավարում (Աթենք, Հունաստան)

Էլեկտրոնային առևտուր և անցումային տնտեսություններ (Օտտավա, Կանադա)

Առևտրի քաղաքականություն և առևտրային դիվանագիտություն (Օտտավա, Կանադա)

Արտահանման խթանում և ներդրումների ներգրավում. Քաղաքականություն և հմտություններ (Տոկիո, Ճապոնիա)

Տնտեսության պետական կարգավորման մեխանիզմներ (Վիեննա, Ավստիրա)

ՓՄՁ ներգրավումը միջազգային առևտրում. Քաղաքականության մշակում և խթանման գործիքներ (Իսրայել)

Արտահանման խթանման ռազմավարություն (Սեուլ, Հարավային Կորեա)

Օտար լեզուների իմացություն

Ազատ տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին, ընդհանուր հաղորդակցման իմացություն ֆրանսերեն և պարսկերեն լեզուներով

Պարգևներ

Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք երեխա