Արցախ

Արցախի Հանրապետությունը մեր միասնական հայրենիքի անքակտելի մասն է, որի պետականության կայացումն ու հզորացումը մեր ընդհանուր ազգային անվտանգության կարևոր բաղադրիչներից է։ «Հայրենիք» զարգացման հիմնադրամի գործունեության ռազմավարական ուղղություններից է Արցախի ժողովրդի կենսագործունեության տարբեր ոլորտների զարգացմանը միտված ծրագրերի իրականացումը, երիտասարդության շրջանում ուսուցողական, կրթական միջոցառումների և հայրենասիրական գաղափարների կյանքի կոչումը։