ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Հիմնադրամի գործունեության նպատակն ու առաքելությունը․

«Հայրենիք» զարգացման հիմանդրամի գործունեության նպատակների և առաքելության մեջ են մտնում՝

  • Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային, կրթական, սպորտային ոլորտների զարգացմանն ուղղված գաղափարների և ծրագրերի իրականացումը

  • Ժողովրդավարության ինստիտուտների ամրապնդման ու իրավական պետության կայացմանը նպաստող ծրագրերի կյանքի կոչումը, իրավապաշտպան գործունեության իրականացումը, խոսքի և մամուլի ազատության խրախուսումը

  • Երիտասարդական ոլորտում գիտա-կրթական, արվեստի և սպորտի, ժամանցային ծրագրերի իրականացումը

  • Տարեցների, հաշմանդամների, պատերազմի վետերանների, զոհված ազատամարտիկների ընտանիքների աջակցությունը

  • Հայաստանի Հանրապետության էկոլոգիական միջավայրի բարելավման և բնապահպանական ծրագրերի իրականացումը

  • Հայրենիքի բոլոր հատվածների՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցության խորացումը, ՀՀ մարզերի համաչափ զարգացման տեսլականի մշակումը

  • Մրցունակ ազգային, արժեքային-գաղափարական, սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական մոդելի ձևավորումն ու զարգացումը։